ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել համատեղ էլեկտրակայանների և ամբարտակների կառուցման աշխատանքներն ավարտելու շուրջ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել համատեղ էլեկտրակայանների և ամբարտակների կառուցման աշխատանքներն ավարտելու շուրջ

Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարներն ընդգծել են Խոդաաֆարին և Գիզ Գալասի ջրամբարների և էլեկտրակայանների կառուցման աշխատանքն ավարտելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին նահանգում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարները քննարկելով Խոդաաֆարին և Գիզ Գալասի ջրամբարների և էլեկտրակայանների կառուցման աշխատանքներն ավարտելու հետ կապված տեխնիկական հարցերը, համաձայնության են եկել նախագծի իրագործման ծախսերից Բաքվի մասնաբաժինը Իրանին վճարվելու վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ, կողմերն ընդգծել են Խոդաաֆարին և Գիզ Գալասի ջրամբարների և էլեկտրակայանների կառուցման աշխատանքներն ավարտելու անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: