Իրանն ու Ադրբեջանն Արաքսի ջրերի համատեղ օգտագործման մասին արձանագրություն են ստորագրել
Բաքվում տեղի է ունեցել Արաքս գետի ջրային և էներգետիկ պաշարների օգտագործման հարցերով Ադրբեջանի և Իրանի մշտական համատեղ հանձնաժողովի 54-րդ նիստը, տեղեկացնում է APA -Economics-ը։
Նշվում է, որ Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են Արաքսի ջրային պաշարների համատեղ օգտագործման մասին արձանագրություն։
Դրանից բացի՝ որոշվել են Արաքս ջրամբարի շահագործման ռեժիմը և երկու երկրների միջև ջրի բաշխումը, կազմվել են Արաքս գետում ջրային և էներգետիկ ռեսուրսների համատեղ օգտագործման համապատասխան բաշխման աղյուսակներ, ինչպես նաև ստորագրվել է համապատասխան արձանագրություն։