երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանն իր հարևանների հետ 19 միլիարդ դոլարի առևտուր է իրականացնում

Իրանն իր հարևանների հետ 19 միլիարդ դոլարի առևտուր է իրականացնում

Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում, հարևանների հետ Իրանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 50 միլիոն 410 հազար 623 տոննա ապրանք, ընդհանուր 19 միլիարդ 620 միլիոն դոլար արժեքով, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մեհդի Միրաշրաֆին շաբաթ օրը հայտարարել է, որ 7 ամսվա ընթացքում հարևանների հետ Իրանի առևտրի ծավալը ըստ քաշի  59% և ըստ արժեքի 51% աճ է արձանագրել: Նրա խոսքերով. «Իրանի ընդհանուր արտաքին առևտուրն այս ժամանակահատվածում կազմել է 84 միլիոն 950 հազար տոննա, կամ 38 միլիարդ 278 միլիոն դոլարժ»:

Միրաշրաֆին հայտարարել է. «Հարևան երկրներ արտահանման  Իրանի  մասնաբաժինը կազմել է 41 միլիոն 818 հազար 73 տոնն, ընդհանուր  11 միլիարդ 522 միլիոն 285 հազար 232 դոլար արժողությամբ»:

Նրա խոսքերով. «Հարևան երկրներից Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Իրաքը, Քուվեյթը, Օմանը, Պակիստանը, Քաթարը, Թուրքմենստանը, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները եղել են իրանական ապրանքների արտահանման ուղղությունները»:

  • Կիսվել: