կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրանն առայժմ կատարում է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանն առայժմ կատարում է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանն այս պահին կատարում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Եգիպտոսի Շարմ Էշ Շեյխ քաղաքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի 27-րդ խորհրդաժողովի (СОР27) հարթակներում:

«Իրանն առայժմ կատարում Է իր պարտավորությունները»,- ասել Է Գրոսին, նրա ելույթը հեռարձակվել Է գործակալության սոցցանցերում: «ԳՀՀՊ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ պլան – ծանոթ. խմբ.) չի մահացել, այն պայքարում Է դժվարությունների դեմ: Բանակցությունները շարունակվում են, թեեւ տանջալից դանդաղ տեմպերով»,- մեկնաբանել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը միջուկային գործարքի հեռանկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: