երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանն առաջընթաց է արձանագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում. Իրանի ՊՆ

Իրանն առաջընթաց է արձանագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում. Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«Իրանի պաշտպանական արդյունաբերությունը հասել է զարգացման մի կետի, որ արտադրում է իր կարիքները՝ հիմնվելով տեղական գիտելիքի վրա», գրում է parstoday.com-ը:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, շաբաթ օրը խոսելով անցած 40 տարիների ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերության ակնհայտ առաջընթացի մասին, հավելել է. «Իրանը, հենվելով  տեղական գիտելիքի և տեխնոլոգիաների վրա, արտադրում է զինված ուժերի բոլոր կարիքները՝  իր դեմ ուղղված սպառնալիքներին համապատասխան»:

Նշելով, որ թշնամին վախենում է Իրանի ռազմական հզորությունից ու պաշտպանական ուժից, հատկապես կոշտ հրթիռային կարողությունից, գեներալ Հաթամին  նշել է. «Կապիտալիստական համակարգը փորձում է դաժան պատժամիջոցներ կիրառելով, սահմանափակել Իրանի ժողովրդի ուժն ու ձեռքբերումները և հնարավորության դեպքում՝ ոչնչացնել դրանք»:

Իրանի պաշտպանության նախարարն  իսլամական հեղափոխության թշնամիների դավադրությունների դիմաց   միասնությունն ու դիմադրությունն Իրանի ժողովրդի հաղթանակի գաղտնիքն է համարել:

  • Կիսվել: