ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են սահմանների անվտանգության հարցը

Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են սահմանների անվտանգության հարցը

Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են սահմանների անվտանգության հարցն ու երկկողմ հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են բազմաթիվ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համատեղ տնտեսական եւ երկաթգծային նախագծերը:

Նրանք նաեւ նշել են, որ Իրանի եւ Ադրբեջանի սահմանները ՛՛մարմնավորում են խաղաղություն եւ բարեկամություն՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ Զարիֆը Բայրամովին Թեհրան է հրավիրել:

 

 

  • Կիսվել: