ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Իրանի պատասխանը Պոմպեոյի հայտարարություններին` ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու երկրորդ տարեդարձի կապակցությամբ

Իրանի պատասխանը Պոմպեոյի հայտարարություններին` ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու երկրորդ տարեդարձի կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին՝ ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու երկրորդ տարեդարձի կապակցությամբ: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ ԱՄՆ-ը աջակցում է ռասիստական և օկուպանտ մի ռեժիմի, գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իսրայելցի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպելուց հետո ասել է, որ Միացյալ Նահանգները երբեք այնքան հանձնառու չի եղել Իսրայելի նկատմամբ, որքան հիմա:

Ուրբաթ օրը Իրանի ԱԳ նախարարն իր թվիթերյան էջում գրել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է ապարետիդի ռեժիմին, որի գոյությունը  կապված է ռասիզմի, օկուպացիայի, ահաբեկչության, ագրեսիայի հետ:

Իրանի արտգործնախարարությունը ընդգծելով, որ այն գործընկերությունը, որը հարգում է ԱՄՆ-ը, հիմնված է Պաղեստինում և նրա սահմաններից դուրս ոչնչացման և սպանությունների վրա, հավելելով. «Այս կոալիցիան աշխարհը դարձրեց ավելի անապահով»:

2018 թվականի մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ:

  • Կիսվել: