Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել է Քրդստանի՝ իր երկրին աջակցելու համար
Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Քրդստանի հպարտ և ազնիվ ժողովրդին, որն աջակցել է Իրանին այս պատմական օրերին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես կիսում եմ այս միջադեպերի ժամանակ նահատակվածների ընտանիքների և վիրավորների վիշտը։ Նահանգապետը և զինված ուժերը, որպես անվտանգության պահապաններ, պարտավոր են վճռականորեն դեմ լինել ցանկացած անջատողական գործունեության»:
Հիշեցնենք, որ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ «աջակցում է Իրանի դեմ իրանական քրդական ընդդիմադիր խմբավորումների հարձակմանը»։ Թրամփը նշել է նաև, որ քրդերի նպատակը «հաղթանակն» է։ «Եթե նրանք մտադիր են դա անել, դա լավ է», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Հավելենք նաև, որ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ «վերջին օրերին իրանական քրդական աշխարհազորայինները խորհրդակցել են Միացյալ Նահանգների հետ այն մասին, թե ինչպես երկրի արևմտյան մասում հարձակվել Իրանի անվտանգության ուժերի վրա»։


