երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանի միջուկային համաձայնագրի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը ցույց է տալիս մեզ համար դրա շահավետությունը. Ռոհանի

Իրանի միջուկային համաձայնագրի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը ցույց է տալիս մեզ համար դրա շահավետությունը. Ռոհանի

Իրանի միջուկային համաձայնագրի հանդեպ ԱՄՆ դիրքորոշումն ապացուցում է, որ այն շահավետ էր Իրանի համար, Թեհրանի Ֆարհանգիանի համալսարանում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Mehr-ը

 «Մենք չենք վստահել ԱՄՆ-ին, մենք ասել ենք, որ կստորագրենք համաձայնագիրը ՄԱԿ-ի կողմից դրա հավանությունից հետո, և մենք ճիշտ ենք վարվել ԱՄՆ պետքարտուղարի հետ, որը անհանգստություն էր հայտնել Իրանի՝ առաջիկա ամիսներին զենք գնելու եւ վաճառելու առիթիվ, քանի որ ՄԱԿ էմբարգոն հանվելու է,-ասել է Ռոհանին՝ պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին,  թե ինչու Իրանը վստահեց ԱՄՆ-ին:

Նախագահը նաև նշել է, որ Մայք Պոմպեոն զայրանում է եվրոպացիների վրա այն պատճառով, որ նրանք Իրանի պարտավորությունների կրճատման դեմ ոչ մի միջոց չեն ձեռնարկել, եւ դա ցույց է տալիս, որ համաձայնագիրն իրենց օգտին էր։

Ըստ Ռոհանիի՝ համաձայնագիրը ոչ «օրհնություն» է, ոչ էլ «անեծք», այլ միջազգային համաձայնագիր, որից Իրանը պիտի օգուտ քաղի:

  • Կիսվել: