ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի խնդիրների լուծումը չենք կապում օտարների քայլերի հետ. Ռայիսի

Իրանի խնդիրների լուծումը չենք կապում օտարների քայլերի հետ. Ռայիսի

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը ցանկություն ունի շփվել բոլորի հետ, հավելելով. «Մենք չենք սպասում օտարների քայլերին և ժողովրդի կյանքն ու երկրի տնտեսությունը չենք կապում Վիեննայի բանակցությունների հետ», գրում է parstoday.com-ը:

Խորասան Ռազավի նահանգում մի խումբ գիտնականների և հոգևորականների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Մեր փորձը ցույց է տվել, որ չպետք է վստահենք օտարներին: Նրանք որևէ մեկի խնդիրը չեն լուծել և մեր խնդիրը նույնպես չեն լուծելու: Մեր հույսը մեր ռեսուրսներհն ու կարողություններն են»:

Ռայիսին հավելել է. «Մեր ճանապարհին առկա են թշնամանք և խոչընդոտներ և թշնամին փորձում է ազդել մեր վրա: Սակայն նրանցից ոչ մեկը չի խոչըդնոտի Իրանի ժողովրդի շահերի ապահոմանը»:

Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի առևտրին, նախագահը նշել է. «Անցած տարի ոչ նավթային արտահանման ծավալը հասել է 100 միլիարդ դոլարի, ինչը տեղի է ունեցել նաև հարևանների համագործակցության և նրանց կարողությունների օգտագործման շնորհիվ»:

2021 թվականի օգոստոսի 3-ին իր աշխատանքը սկսելուց հետո, Իրանի 13-րդ կառավարությունը ցույց է տվել, որ իր հարևանների և իսլամական երկրների հետ համագործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է

  • Կիսվել: