«Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն»․ Իրանի դեսպան
«Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն․ մենք հաստատակամ կերպով պահպանում ենք այս դիրքորոշումը և թույլ չենք տա, որ որևէ վտանգ ստեղծվի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի համար»։ Այս մասին Շանթ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիր Ղոլամին, փոխանցում է news.am-ը:
«Հայաստանի հետ մենք ունենք փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։ Մենք մշտապես նշել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է։ Մենք լուրջ ենք մոտենում այս հարցին, և բազմիցս ապացուցել ենք դա։ Հետևաբար, մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը թեկուզ չնչին վնաս պատճառի մեր բարեկամ երկիր Հայաստանին։ Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա, բարեբախտանար, տնտեսական համագործակցությունը շարունակվում է։ Մեր սահմանը բա է թե՛ ուղևորների, թե՛ բեռների տեղաշարժի համար։ Տնտեսական հարաբերությունները որևէ լուրջ ազդեցություն չեն կրել և շարունակում են իրենց ակտիվ ու դինամիկ ընթացքը»,–նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։


