ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի իսլամական խորհրդարանն ընդունել է Սիոնիստական կեղծ ու անօրինական ռեժիմի կողմից անվտանգության դեմ ուղղված քայլերին դիմակայելու նախագիծ

Իրանի իսլամական խորհրդարանն ընդունել է Սիոնիստական կեղծ ու անօրինական ռեժիմի կողմից անվտանգության դեմ ուղղված քայլերին դիմակայելու նախագիծ

Իրանի իսլամական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Սիոնիստական կեղծ ու անօրինական ռեժիմի կողմից տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված քայլերին դիմակայելու նախագիծ, տեղեկացնում է parstoday.com-ը։

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին  երեքշաբթի օրը խորհրդարանի  դռնբաց նիստում ասել է. «Սիոնիստական ռեժիմն իր 7 տասնամյակ տևած չարաբաստիկ  գոյության ընթացքում բազմաթրվ խնդիրներ է առաջացրել տարածաշրջանի մուսուլմանների համար: Այդ ռեժիմը անցած տարիների ընթացքում եղել է Իրանի իսլամական հանրապետության դեմ տարածաշրջանային չարիքների առանցքը»:

Զոլնուրին հավելել է. «Այսօր Իսրայելի ռեժիմը էլեկտրոնային ու կիբեր  պատերազմ է մղում  տնտեսական ու միջուկային կենտրոնների դեմ: Այդ ռեժիմը շրջանցելով ՄԱԿ-ի բանաձևերը, փորձում է  խնդիրներ ստեղծել Իրանի ժողովրդի համար»:

Նա նաև նշել է. «Խորհրդարանի ընդունած նախագիծը ուղերձ է արդարատենչ ու ազատագրական շարժումների ու դիմադրության առանցքի համար, ինչը կարևորվում է նաև Իրանի Սահմանադրության մեջ»:

  • Կիսվել: