շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իրանի հստակ պահանջը բոլոր պատժամիջոցների չեղարկումն է. Խաթիբզադե

Իրանի հստակ պահանջը բոլոր պատժամիջոցների չեղարկումն է. Խաթիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Իրանի փոխհատուցման միջոցները դադարեցնելու պայմանը ԱՄՆ պատժամիջոցների ամբողջական չեղարկումըբև Թեհրանին կողմից այդ փաստինհաստատումն է», գրում է parstoday.com-ը:

Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների փուլային չեղարկման մասին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալի խոսքերին ասել է.«Ինչպես ասվել է, քայլ առ քայլ ծրագիր գոյություն չունի, և Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական քաղաքականությունն է ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև ցանկացած այլ խորագրի ներքո սահմանված պատժամիջոցները»:

Խաթիբզադեն հայտարարել է. «Իհարկե, պատժամիջոցների վերացումը պետք է արդյունավետ լինի և պետք է ստուգվի Իրանի կողմից»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. Իրանի փոխհատուցման միջոցների կասեցումը և դրանց վերսկսումը տեղի կունենան միայն բոլոր պատժամիջոցների չեղարկումից և ստուգումից հետո:

  • Կիսվել: