Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռներ են վնասվել
Իրանի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանի տարածքում բեկորներ են ընկել։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել են Իսրայելի զինված ուժերը՝ չհստակեցնելով, սակայն, թե երբ է տեղի ունեցել միջադեպը։
Նշվում է, որ ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ վնասվել են օդանավակայանի կայանատեղիում գտնվող մասնավոր ինքնաթիռներ։
Իր հերթին իրանական Fars գործակալությունը հայտնել է, որ հարձակման թիրախ են դարձել Բեն-Գուրիոն օդանավակայանում գտնվող լիցքավորող ինքնաթիռները։
Նշվում է, որ հարձակումը իրականացվել է ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան, որը, ըստ հաղորդումների, զոհվել է իսրայելական հարվածի հետևանքով։


