հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի և Ռուսաստանի նախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կհանդիպեն

Իրանի և Ռուսաստանի նախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կհանդիպեն

Իրանի և Ռուսաստանի նախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կհանդիպեն, գրում է parstoday.com-ը:

Այսօր Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ կորոնավրիուսի համաճարակի պատճառով կարանտինի մեջ է գտնվում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել ԻԻՀ նախագահին:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Մոսկվա-Թեհրան համագործակցությանը, և «Սպուտնիկ-V» պատվաստանյութի համատեղ արտադրությանը, ՌԴ նախագահը կարևորել է այդ համագործակցությունը:

ԻԻՀ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է.«Մենք հետամուտ ենք բոլոր հարթություններում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը»:

Ընդգծելով կորոնավիրուսի դեմ պայքարում, ներառյալ՝ համատեղ պատվաստանյութի արտադրության ոլորտում երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը, Ռայիսին ասել է.«Այս համագործակցությունը պետք է մեծ թափով շարունակվի, մինչև այս հիվանդության արմատախիլ լինելը»:

 

  • Կիսվել: