երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանի միջեւ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։ Բարձր են գնահատվել Ադրբեջանի եւ Իրանի համագործակցությունը տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, հումանիտար եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ՝ բարձր մակարդակի փոխայցելությունները։

Նախարարները նշել են տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության իրանա-ադրբեջանական պետական ​​հանձնաժողովի գործունեությունը եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, ինչպես նաեւ բազմակողմ հարթակների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր։

Նախարար Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկերոջը պաշտոնական այցով Իրան է հրավիրել»,- հայտնում են ԶԼՄ-ները:

  • Կիսվել: