չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանի երկաթուղիներն ու ճանապարհները միջազգային փոխադրումների համար ամենաանվտանգ երթուղին են. իրանցի նախարար

Իրանի երկաթուղիներն ու ճանապարհները միջազգային փոխադրումների համար ամենաանվտանգ երթուղին են. իրանցի նախարար

Իրանի արտաքին գործերի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը Իրանի երկաթուղիներն ու ճանապարհներն անվանել է ամենաանվտանգ միջազգային տրանսպորտային ուղիները, գրում է parstoday.com-ը:

Եվրոպական, կովկասյան և ասիական միջանցքների միջազգային հանձնաժողովի (ՏՐԱՍԵԿԱ) գլխավոր քարտուղար Ասավբաևը շաբաթ օրը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ։

Մեհդի Սաֆարին ասել է.«Իրանի երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիներն ամենաանվտանգ տրանսպորտային ուղիներն են: Ներկա իրավիճակում, Իրանի տարանցիկ ենթակառուցվածքները և հնարավորությաունները ծառայում են բեռների միջազգային տարանցմանը»:

ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար Ասավբաևը հայտարարել է, որ Իրան կատարած իր այցի նպատակն է առավելագույնս օգտագործել երկրի տարանցիկ երթուղիները՝ Կենտրոնական Ասիայի երկրներից Եվրոպա ապրանքներ տեղափոխելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին՝ ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Ներկայումս Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով և Ադրբեջանի Հանրապետությունով Եվրոպա փոխադրվող ապրանքների ծավալն ավելին է, քան առկա հնարավորությունները: Ուստի Իրանի տարածքով անցնող երթուղիներն այժմ շատ կարևոր են»։

Եվրոպական, կովկասյան և ասիական միջանցքների հանձնաժողովը ստեղծվել է 1998 թվականին՝ 12 անդամ երկրներով, որի կենտրոնը գտնվում է Բաքվում։

Իրանի Իսլամական Հանրապետությունն 2009 թ. միացել է այս միջազգային միջանցքին:

  • Կիսվել: