չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Իրանի էներգետիկայի նախարարն այցելել է Իրաք՝ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու նպատակով

Իրանի էներգետիկայի նախարարն այցելել է Իրաք՝ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու նպատակով

Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի էներգետիկայի նախարարը կարևորել է երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը, գրում է parstoday.com-ը:

Բաղդադում Իրաքի էլեկտրաէներգիայի նախարար Մաջեդ Հանթուշի հետ հանդիպման ժամանակ, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հույս է հայտնել, որ այսօր իրաքցի պատասխանատուների հետ բանակցություններում կարդյունավորվեն  Իրաքի հետ ձեռք բերված նախկին համաձայնությունների և էլեկտրաարդյունաբերության ոլորտում համագործակցելու Իրանի եռամյա ծրագրի քննարկումները:

Հանդիպումից հետո, Արդաքանյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:

Հանդիպման ժամանակ Իրաքի նախագահը կարևորել է երկու երկրների համատեղ ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանի բարդ պայմաններին դիմակայելու և խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար:

ԻԻՀ էներգետիկայի նախարարը ևս այդ հանդիպման ժամանակ նշելով, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Իրաքի հետ, ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ցանկանում է էներգետիկ էլեկտրացանցերի ընդլայնման ոլորտում համագործակցել Իրաքի հետ»:

  • Կիսվել: