ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի դեմ ուղղված սպառնալիքը երբեք արդյունք չի ունեցել. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Իրանի դեմ ուղղված սպառնալիքը երբեք արդյունք չի ունեցել. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թվիթերում արձագանքելով Իրանի հարցով այլ տարբերակներ նախատեսելու վերաբերյալ Էնթոնի Բլինքենի վերջին հայտարարությանը, գրել է. «Իրանի դեմ ուղղված սպառնալիքը երբեք արդյունք չի ունեցել», գրում է parstoday.com-ը: 

«ԱՄՆ-ի «տարբերակներն» «արդեն փորձարկվել են մեր տարածաշրջանում: Եվ բոկորի համար ակնհայտ է դրանց պարտությունը, որի բացասական հետևանքները պետք է վերացնեն ուրիշները»,- գրել է Խաթիբզադեն:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն, որպես ՀԳՀԾ-ի ներկա իրավիճակի գլխավոր պատճառ, պետք է դասեր քաղի այս իրավիճակից»:

Իրանը որպես պատասխանատու երկիր, բազմիցս հայտարարել է, որ հաշվի առնելով, որ ՀԳՀԾ-ն լքել է ԱՄՆ-ն, Վաշինգտոնն է, որ պետք է վերադառնա համաձայնագրին՝ չեղարկելով պատժամիջոցները, և գործադրելով իր պարտավորությունները: Միևնույն ժամանակ, Թեհրանը հայտարարել է, որ չի շտապում ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի հարցում:

  • Կիսվել: