ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը հավերժ չի տևի. Ռոհանի

Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը հավերժ չի տևի. Ռոհանի

Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունը հավերժ չի տեւի: Այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: Նա միաժամանակ ընդգծել է, որ բոլոր երկրները ձգտում են բարեկամական կապեր պահպանել իսլամական հանրապետության հետ, տեղեկացնում է Mehr-ը։

Ըստ Ռոհանիի՝ Կուալա Լումպուրի գագաթաժողովը լավ հնարավորություն է համաշխարհային առաջնորդների համար՝ լուծելու տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները։ Նա ասել է. «Մենք կարծում ենք, որ բանակցությունները տարածաշրջանային խնդիրների լուծման միակ միջոցն են» ։

Միջոցառմանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-21-ին, կմասնակցեն 400 միջազգային գործիչներ, այդ թվում՝ 250 համաշխարհային առաջնորդներ եւ քաղաքական գործիչներ 52 երկրներից։ Մասնակիցները պետք է քննարկեն մուսուլմանական աշխարհի ամենակարեւոր խնդիրները։

Նշվում է նաեւ, որ այնուհետեւ Ռոհանին կմեկնի Տոկիո՝ բանակցելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։

  • Կիսվել: