ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Թուրքիա

Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վաղը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Պլանավորված ծրագրի համաձայն՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն իր թուրք գործընկերոջ (Մևլութ Չավուշօղլու) հրավերով երեքշաբթի օրը կմեկնի Թուրքիա՛՛:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ ԻԻՀ արտգործնախարարը Թուրքիայում կհանդիպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները և Սիրիայում տիրող իրավիճակը։

 

  • Կիսվել: