կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանի արտաքին գործերի նախարարը ՄՔԴ-ից պահանջել է կանգնեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Իրանի արտաքին գործերի նախարարը ՄՔԴ-ից պահանջել է կանգնեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը նամակներ է ուղարկել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պետր Հոֆմանսկուն եւ դատախազ Քարիմ Ահմադ Խանին, որոնցում պահանջել է կանգնեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ Թելեգրամ-ալիքում։

«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը նամակներ է ուղարկել ՄՔԴ նախագահին եւ դատախազին՝ ընդգծելով Գազայի հատվածում վերջին հանցագործությունների հետաքննությունն արագացնելու անհրաժեշտությունը։ Գազայի հատվածի բարբարոսական ռմբակոծումները եւ անկլավի տարածք Իսրայելի ներխուժումը, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 14 հազար խաղաղ քաղաքացի, իսկ 32 հազար մարդ վիրավորվել է, ռազմական հանցագործությունների ցայտուն օրինակներ են։ Դրանք պետք է դիտարկել որպես հանցագործություններ մարդկության դեմ եւ ցեղասպանության ակտեր»,- նշվել է տեքստում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: