շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել  է կորոնավիրուսով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք Է ցույց տվել»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին: 

Ավելի վաղ, Իրանի իշխանությունները հայտնել են, որ  Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպք է գրանցվել։

  • Կիսվել: