չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանում մահցած 2 տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Իրանում մահցած 2 տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Իրանի իշխանությունները հայտնել են, որ  Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպք է գրանցվել։Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է Սավե քաղաքի բժշկական համալսարանի ղեկավար Աբաս Նիկրավեշը։

«Անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին երկու օրում Սավեի շրջանում մահացած երկու պացիենտների մոտ կորոնավիրուս է եղել»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Նիկրավեշը հավելել է, որ խոսքը վերաբերում է 82 եւ 78 տարեկան երկու կանանց:

Այսպիսով, Իրանում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 14-ի: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներ են հայտնաբերվել Ղոմում: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակված է մոտավորապես 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ի:

  • Կիսվել: