շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն Կիեւին կոչ է արել զերծ մնալ Թեհրանի հասցեին սադրիչ արտահայտություններից

Իրանի ԱԳՆ-ն Կիեւին կոչ է արել զերծ մնալ Թեհրանի հասցեին սադրիչ արտահայտություններից

Իրանն ակնկալում է, որ Կիեւը ձեռնպահ կմնա լրատվամիջոցներում Իրանին առնչվող սադրիչ թեմաների քննարկումից եւ արհեստավարժ մոտեցում կցուցաբերի միջազգային հարաբերությունների հարցում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։

«Հուսով ենք, որ Ուկրաինան ձեռնպահ կմնա լրատվամիջոցներում Իրանին առնչվող սադրիչ թեմաներից եւ արհեստավարժ մոտեցում կցուցաբերի երկու երկրների հարաբերությունների հարցում», – ասել է Կանաանին։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանն ու Կիեւը բարեկամական հարաբերություններ ունեն, սակայն, ուկրաինական իրադարձությունների եւ այն պատճառով, որ Կիեւը գտնվում է «արեւմտյան երկրների ճնշման ազդեցության տակ», ուկրաինա-իրանական հարաբերությունները որակը նվազել է։ Նա ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված է դրանց կարգավորմամբ։

  • Կիսվել: