ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել տարածաշրջանում խաղաղություն հաստատել

Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել տարածաշրջանում խաղաղություն հաստատել

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում ստեղծված լարվածությանն ու բախումներին: Այս մասին հայտնում է Irna-ն:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների առթիվ, ցավ է հայտնել երկու կողմերից զոհերի և վիրավորների առկայության հետ կապված, կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել և ընդգծել «սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:

Խաթիբզադեն նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հաղթահարել լարվածությունը, հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է կողմերին ցանկացած օժանդակություն ցուցաբերել տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: