շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ խոսնակը դրական, բայց նաև անբավարար քայլ է համարում Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱԽ բանաձևը

Իրանի ԱԳՆ խոսնակը դրական, բայց նաև անբավարար քայլ է համարում Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱԽ բանաձևը

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Գազայում հրադադարի վերաբերյալ բանաձևի հաստատմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ վեց ամիս շարունակ պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը կանխելուն ուղղված ջանքերից հետո, այս բանաձևը դրական, բայց անբավարար քայլ է, գրում է parstoday.ir-ը:

Նա նշել է․ «Բանաձևի հաստատումից ավելի կարևոր է դրա իրագործման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումն ինչպես նաև Գազայի հատվածի և Արևմտյան ափի դեմ Սիոնիստական ագրեսոր ռեժիմի հարձակումների դադարեցումը, Գազայի շրջափակման ամբողջական վերացումը, անցակետերի վերաբացումը՝ միջազգային մարդասիրական օգնությունը Գազայի հատված հասցնելու համար և միջազգային ֆինանսական ռեսուրսների տրամադրումը՝ տների, կենսական նշանակության ենթակառուցվածքների, հատկապես հիվանդանոցների և սպասարկման կենտրոնների ավերածությունների վերականգնման նպատակով»։

Նշելով, որ Սիոնսիտական ռեժիմի արձագանքն այս բանաձևին վկայում է բոլոր ոլորտներում ձախողման հետևանքով առկա զայրույթի մասին, Քանանին հավելել է․ «Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատվության կենթարկի այս ռեժիմին՝ ԱԽ բանաձևերի խախտման և վերջին վեց ամսիներին Պաղեստինի անօթևան ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»։

 

  • Կիսվել: