Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Ֆրանսիայի նախագահի լռությունն ու անգործությունը
Էմանուել Մակրոնը որևէ կերպ չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ համատեղ պատերազմը Իրանի դեմ, հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է parstoday.ir-ը:
«Նա լռեց, երբ Իսրայելը պայթեցրեց Թեհրանում վառելիքի բաքերը և միլիոնավոր մարդկանց ենթարկեց թունավոր նյութերի ազդեցությանը։
Իսկ նրա կողմից «մտահոգություն հայտնելը» ոչ թե մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումից հետո էր, այլ մեր պատասխան գործողությունից հետո։ Ցավալի է»,-նշել է նա:


