շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել թե՛ Երևան, թե՛ Բաքու

Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել թե՛ Երևան, թե՛ Բաքու

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հնարավոր է այցելի Երևան և Բաքու՝ որպես բարիդրացիական ժեստ։ Այս մասին նա ասել է Россия-24-ին տված հարցազրույցում:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:

՛՛Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից որևէ մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Երկու օր առաջ իմ գործընկերը՝ Հայաստանի արտգործնախարարը, ժամանել էր Թեհրան։ Լավ կլիներ, որ մեր ադրբեջանցի գործընկերն էլ հնարավորություն ունենար այցելել մեր երկիր՛՛, - ասել է Աբդոլլահիանը։

Նա նաև հավելել է, որ կայցելի Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներ, հենց որ նման հնարավորություն հայտնվի:

 

 

  • Կիսվել: