շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանցի զինվորականները Պարսից ծոցում օտարերկրյա նավ են ձերբակալել

Իրանցի զինվորականները Պարսից ծոցում օտարերկրյա նավ են ձերբակալել

Իրանցի զինվորականները Պարսից ծոցում 150 հազար լիտր վառելիքի մաքսանենգության փորձի կասկածանքով արտասահմանյան նավ են ձերբակալել:

Նշվում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։
«Զինվորականները 150 հազար լիտր վառելիք են առգրավել, նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել», - նշվում է հաղորդագրության մեջ:
 
Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ձերբակալված նավը։ Չի հաղորդվում նաև, թե անձնակազմի անդամները որ պետության քաղաքացիներ են։
 
Հիշեցնենք` Իրանի ՌԾՈւ-ն նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ Օմանի ծոցում ամերիկյան զինվորականները փորձել են իրանական լցանավ գրավել, բայց այդ փորձը կանխվել է։ Ավելի ուշ Պենտագոնը հերքել էր այդ տեղեկությունը և հայտարարել, որ իրանական ուժերն են փորձել առևտրային նավ գրավել։

  • Կիսվել: