հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանցի պաշտոնյան Իրանի տրանսպորտային ոլորտի կարևորագույն առաջնահերթություն է համարում Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտը

Իրանցի պաշտոնյան Իրանի տրանսպորտային ոլորտի կարևորագույն առաջնահերթություն է համարում Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտը

Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտն Իրանի տրանսպորտային ոլորտի կարևորագույն առաջնահերթությունն է: Այս մասին ասել է Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին, տեղեկացնում է Tasnim-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտը, ի լրումն երկրում ազգային և միջազգային տարանցման զարգացմանը, համարվում է Իրանի համար եկամտի հուսալի և անվտանգ աղբյուր՛՛՛:

Տնօրենի խոսքով՝ Իրանի ավտոմայրուղու, երկաթուղու և ավտոմայրուղու նախագծերի թիվը կազմում է համապատասխանաբար 152, 36 և 23։

՛՛Հսկայական քայլեր են ձեռնարկվել վերոնշյալ նախագծերի իրականացումն ընթացիկ տարում ավարտին հասցնելու համար՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: