չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Սպահանի օբյեկտներից մեկի վրա Իսրայելն է անօդաչուով հարձակում իրականացրել․ Wall Street Journal

Սպահանի օբյեկտներից մեկի վրա Իսրայելն է անօդաչուով հարձակում իրականացրել․ Wall Street Journal

Իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա անօդաչուներով հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։
 
«Իսրայելը գաղտնի հարված է հասցրել Իրանի պաշտպանական համալիրին», – հայտնել էին պարբերականին` հղում անելով անհայտ ամերիկացի պաշտոնյաների։ Թերթը գրում է, որ սա Իսրայելի առաջին հայտնի հարձակումն է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ կրկին դարձավ Բենիամին Նեթանյահուն։
 
Նշվում է, որ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը զարգացնելու դեմ պայքարի նոր եղանակներ են քննարկում։
Սպասվում է, որ Նեթանյահուի նոր կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրելու, սակայն շարունակելու է գաղտնի հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական ծրագրերին։
 
Ինչպես ավելի վաղ նշել էին իրանական ԶԼՄ–ները, իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի ռազմական օբյեկտը փոքր անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել է, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հայտնել էին, որ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, մյուս երկու սարքերը որսացել են զինվորականներն ու պայթեցրել։
 
Աղբյուրին հղում անելով՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցում էր ԱՄՆ ավիացիան։

  • Կիսվել: