ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրական հերոսները նրանք են, ովքեր իրենց զոհաբերելով ծառայում են մյուսներին. Հռոմի Ֆրանցիսկոս Պապ

Իրական հերոսները նրանք են, ովքեր իրենց զոհաբերելով ծառայում են մյուսներին. Հռոմի Ֆրանցիսկոս Պապ

Աշխարհում առաջին անգամ Ծաղկազարդի Սուրբ պատարագը անցկացվել է փակ դռների հետևում: Էկրաններից այն կողմ Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին հորդորել է քաջություն ցուցաբերել համաճարակի այս ողբերգական պայմաններում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Այս ողբերգությունը կոչ է, որչպեսզի լրջորեն վերաբերվենք կարևոր բաներին, և չկենտրոնանանք արժեք չունեցող բաների վրա. Բացահայտելու համար, որ կյանքն անարժեք է, եթե այն չենք օգտագործում մյուսներին ծառայելու համար»,- ասել է նա:

Պապը հավատացյալներին խրախուսել է օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են և չկենտրոնանալ չունեցածի վրա, այլ մտածել, թե ինչ բարիք կարող են գործել:

  • Կիսվել: