ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԻՊ-ի գրոհայինները գլխատել են 10 քրիստոնյայի

ԻՊ-ի գրոհայինները գլխատել են 10 քրիստոնյայի

Նիգերիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գլխատել են 10 քրիստոնյայի, որոնք գերեվարվել էին նրանց կողմից: Այս մասին հայտնում է BBC-ն։

Գրոհայինները տեսանյութ են հրապարակել Telegram-ում իրենց լրատվական ալիքում` արաբերեն մակագրությամբ: Տեսանյութում ցուցադրվել է, թե ինչպես են սև դիմակներով տղամարդիկ գլխատում գերիներին, որոնց աչքերը փակված են եղել: Տասնմեկերորդ մարդուն գրոհայինները սպանել են կրակոցով:
 
ԻՊ-ի անդամներն իրենց գազանությունները բացատրել են իրենց պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ու նրա ներկայացուցչի մահվան համար վրեժ լուծելու ցանկությամբ: 
 

  • Կիսվել: