շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը

Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը

Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը, որը գտնվում է Սունդա նեղուցում՝ Ճավա և Սումատրա կղզիների միջև, հայտնում է ինդոնեզական ANTARA գործակալությունը։

Երկուշաբթի առավոտից հրաբուխը ութ անգամ ժայթքել է, հունվարի 24-ին հրաբխային մոխրի սյունը բարձրացել է մոտ երկու կիլոմետր բարձրության և ձգվել նեղուցի վրա։ Տեղի բնակչությանն արգելվել է հրաբխին մոտենալ հինգ կիլոմետրից ավելի մոտ։

Տրվել է ժայթքմանը վտանգավորության չորս մակարդակներից երրորդը՝ ըստ Ինդոնեզիայում ընդունված համակարգի։

Վերջին անգամ Անակ-Կրակատաուն ժայթքել է 2018 թվականի վերջին։ Ժայթքումը հանգեցրել է սողանքի և ցունամիի, որի հետևանքով զոհվել է առնվազն 429, անհետ կորել՝ ավելի քան 150 մարդ:

 

  • Կիսվել: