չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից 351 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 146 կմ խորության վրա։

  • Կիսվել: