Ինչու՞ է Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ խնդրել
Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ Հնդկաստանի հետ լարվածության աճի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Անվտանգության խորհրդի դիվանագիտական աղբյուրին:
«Պակիստանը խնդրում է Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, ամսաթիվը դեռ որոշված չէ», - ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով հակամարտության սրման պայմաններում Իսլամաբադի հետագա գործողությունների մասին հարցին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամի քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարությամբ էին զբաղված Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը: Հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի: