շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ինչ պայման է դրել Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար, աղբյուր

Ինչ պայման է դրել Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար, աղբյուր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե վերջինս հանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է The New York Post-ը։

«Հանդիպման կայանալու համար Պուտինը պետք է հանդիպի Զելենսկու հետ: Հանդիպման վայրը դեռևս որոշված չէ»,- նշել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։

Հինգշաբթի Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը «սկզբունքորեն» համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի միջև անձնական հանդիպում անցկացնելու հարցում:

  • Կիսվել: