Ինչ են պայմանավորվել Ռուսաստանը և Ուկրաինան
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են 40 րոպե։ Բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը Ռուսաստանին առաջարկել է Պուտինի և Զելենսկիի միևջ հանդիպում անցկացնել մինչև օգոստոսի վերջ։
Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ՌԴ-ն Ուկրաինային առաջարկել է ձևավորել երեք աշխատանքային խումբ՝ քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով, որոնք կաշխատեն առցանց: Ինչպես նաև առաջարկվել է վերադառնալ ռազմաճակատում կարճատև հումանիտար դադարներին։
«Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում կիրականացվի: ՌԴ-ն հանդես է եկել կարճ հրադադարների հնարավորությունը դիտարկելու առաջարկով՝ վիրավորներին և մահացածներին վերցնելու համար»,-նշել է Մեդինսկին։


