ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իլոն Մասկը Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

Իլոն Մասկը Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

Իլոն Մասկը Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ:

Գործարարի հայտարարությունը հնչել է գիտնական և բլոգեր Ալեքս Ֆրիդմանի փոդքասթի եթերում։  Հաղորդավարը գործարարից հետաքրքրվել է, թե արդյոք նա անհրաժեշտ է համարում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների մեկնարկը:

Հաղորդավարի հարցին Մասկը դրական պատասխան է տվել և Զելենսկուն խորհուրդ է տվել դադարեցնել ուկրաինացի երիտասարդներին առաջնագիծ ուղարկելը:

Նա նաև ընդգծել է, որ այժմ հակամարտության գոտում անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայի Զինված ուժերի համար։  Հակահարձակումը շարունակելու Կիևի որոշումը կարող է հանգեցնել բանակի շարքերում զանգվածային կորուստների։ 

  • Կիսվել: