ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի կողմից Հայֆային և Դուբայում ամերիկյան զորքերի շտաբին հարվածելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի կողմից Հայֆային և Դուբայում ամերիկյան զորքերի շտաբին հարվածելու մասին

«Ճշմարտացի խոստում-4» գործողության 27-րդ փուլում Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆային եւ ԱՄԷ-ում ամերիկյան զորքերի շտաբին՝ օգտագործելով Khaibershekan կարծր վառելիքային հրթիռներ: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այդ ռազմավարական եւ բազմամակարդակ գործողության ընթացքում սինոիստական ռազմական օբյեկտները Հայֆայում, օկուպացված տարածքների հյուսիսում, խոցվել են նոր կարծր վառելիքային Khaibershekan հրթիռներով»։

Նշվում է նաեւ, որ հարված է հասցվել ԱՄՆ բանակի շտաբին Դուբայ Մարինա շրջանում։

  • Կիսվել: