չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իդլիբում թուրք գեներալ է մահացել

Իդլիբում թուրք գեներալ է մահացել

Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք գեներալ է մահացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է ermenihaber.am-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «գեներալ մայոր Սեզգին Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է հենց ծառայության ընթացքում»:

Նշվում է, որ  գեներալը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Էրդողանի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: