շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան ծրագրում է տիեզերք ուղարկել հետախուզական արբանյակներ

Հյուսիսային Կորեան ծրագրում է տիեզերք ուղարկել հետախուզական արբանյակներ

Հյուսիսային Կորեայի առաջին «լրտես-արբանյակը» պատրաստ է և կարձակվի «ժամանակացույցի համաձայն», ասել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Փհենյանը մտադիր է մի քանի արբանյակ ուղարկել տարբեր ուղեծրեր՝ ռազմական հետախուզության նպատակներով, գրում է DW-ն։

Տիեզերական տարածության ազգային վարչություն կատարած տեսչական այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է արագացնել «լրտես-արբանյակի» արձակման նախապատրաստական ​​աշխատանքները: Նա մարտական խնդիր է դրել մեծացնել ԿԺԴՀ-ի հետախուզական և տեղեկատվական հավաքման ներուժը։ Առայժմ պարզ չէ, թե երբ տեղի կունենա արբանյակի արձակումը:

Փհենյանի նպատակն է ապագայում մի քանի նման արբանյակների հաջորդական արձակումը տարբեր ուղեծրեր՝ «ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի սպառնալիքներին ավելի արդյունավետ հակազդելու համար», հայտարարել է Կիմ Չեն Ընը և այդ երկու երկրին մեղադրել Փհենյանի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշման համար: Այսպիսով, ըստ գերմանական պարբերականի, ԿԺԴՀ-ն հույս ունի «իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվություն ստանալ ռազմական սցենարների և այլ երկրների գործողությունների մասին»:  

  • Կիսվել: