ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի նրա պաշտոնակից Վան Ին Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Վաշինգտոնի հետ հարաբերությունները և ուկրաինական հակամարտության թեմատիկան: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​գերատեսչության հայտարարության մեջ։

«Քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեման և ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը», - հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Գերատեսչությունը հավելել է, որ «հանդիպման արդյունքներով կողմերն արձանագրել են երկու երկրների մոտեցումների համընկնումը կամ նմանությունը արծարծված հարցերի մեծ մասի վերաբերյալ»:

ՇՀԿ-ի նիստի շրջանակում Լավրովը նաև հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ։

 

  • Կիսվել: