երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ. Reuters

Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ. Reuters

Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ, որը նախատեսված է Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարավկորեական հետախուզության իր աղբյուրներին։

Նշվում է, որ ըստ Սեուլի հայթայթած տեղեկությունների՝ ԿԺԴՀ-ն նաև զինամթերքի օգտագործման հարցով խորհրդական է նշանակել Ռուսաստանում։

Ենթադրվում է, որ Փհենյանն ունի խորհրդային դարաշրջանում արտադրված չափանիշների հետ համեմատելի հրետանային արկերի և հրթիռների ամենամեծ պաշարներից մեկն աշխարհում:

Հոկտեմբերին Սպիտակ տունը հայտնել է, որ Փհենյանը Ռուսաստան է ուղարկել 1000 կոնտեյներ ռազմական տեխնիկա և զինամթերք։

  • Կիսվել: