շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան փակել է իր դեսպանատները աշխարհի մի շարք երկրներում

Հյուսիսային Կորեան փակել է իր դեսպանատները աշխարհի մի շարք երկրներում

 Հյուսիսային Կորեան շուրջ մեկ տասնյակ դեսպանատներ է փակել Իսպանիայում, Հոնկոնգում և աֆրիկյան մի շարք երկրներում։ Reuters գործակալությունը հայտնում է, որ փակվել է Փհենյանի դիվանագիտական առաքելությունների 25 %-ը։

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։ Ըստ տարբեր փորձագետների՝ դեսպանատների փակումը նաև վկայում է Հյուսիսային Կորեայի տնտեսական անկման մասին։

Անգոլայում և Ուգանդայում ԿԺԴՀ-ի դեսպաններն անցյալ շաբաթ հրաժեշտ են տվել այդ երկրների ղեկավարներին՝ չնայած և՛ Անգոլան, և՛ Ուգանդան 1970-ականներից բարեկամական հարաբերություններ ունեն Հյուսիսային Կորեայի հետ և համագործակցում են ռազմական ոլորտում։

Հյուսիսային Կորեան պաշտոնական հարաբերություններ ունի 159 երկրների հետ, սակայն դիվանագիտական առաքելություններ ունի 53 օտարերկրյա պետություններում։

  • Կիսվել: