կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահն Ադրբեջանում է

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահն Ադրբեջանում է

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մեկնել է Ադրբեջան, գրում է ermenihaber.am-ը:

Թաթարը եռօրյա այցի ընթացքում մասնակցելու է «Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության մշակույթի և հանրահռչակման օրերի» բացմանը, Բաքվի «ADA» համալսարանում  կազմակերպված կոնֆերանսում հանդես է գալու ելույթով, ինչպես նաև հանդիպում է ունենալու լրագրողների հետ։

Թաթարի պատվիրակության հետ միասին Ադրբեջան է մեկնել նաև 200 հոգուց բաղկացած պատվիարակություն, որի մեջ ընդգրկված են գործարարներ, զբոսաշրջության, համալսարանական ոլորտի ներկայացուցիչներ, ներդրողներ, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանվարչապետ Ունալ Ուսթելը։

  • Կիսվել: