կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հյուսիս-հարավ միջանցքը կարող է տնտեսական մեծ օգուտներ ապահովել Իրանի և նրա հյուսիսային հարևանների համար. Ռայիսի

Հյուսիս-հարավ միջանցքը կարող է տնտեսական մեծ օգուտներ ապահովել Իրանի և նրա հյուսիսային հարևանների համար. Ռայիսի

Նահանգային այցերի շրջանակում Իրանի Գիլան նահանգ կատարած այցի ժամանակ, նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Հյուսիս-հարավ միջանցքը կարող է տնտեսական մեծ օգուտներ ապահովել Իրանի և նրա հյուսիսային հարևանների համար», գրում է parstoday.com-ը:

Նախագահը ծանոթացել է Ղազվին-Ռաշտ-Անզալի երկաթուղու նախագծին և նշել է. «Հյուսիս-հարավ միջանցքը իրանական-տարածաշրջանային ծրագիր է»:

Անդրադառնալով Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Չաբահար երկաթուղին Անզալի նավահանգստին միացնելու տնտեսական առավելություններին՝ Ռաիսին ընդգծել է այս երկաթուղային միջանցքի շահագործումն արագացնելու անհրաժեշտությունը։

Կարևորելով Իրանի հյուսիսը հարավին կապող երկաթուղային միջանցքի կարևորությանը, Ռայիսին ասել է. «Այս երկաթուղին կարող է հեշտացնել ապրանքների տեղափոխումը և նվազեցնել ապրանքների տեղափոխման ժամանակն ու ծախսերը»։

Անդրադառնալով Գիլան նահանգի հնարավորություններին, Ռայիսին ասել է. «Գիլան նահանգը ծովային տնտեսության, զբոսաշրջության ու արդյունաբերության ոլորտներում ունի մեծ ներուժ, որից օգտագործումը թույլ կտա լուծել մարզի բնակչության խնդիրները»:

 

  • Կիսվել: