շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հութիները վնասել են Եվրոպան եւ Ասիան միմյանց կապող ստորջրյա ինտերնետ-մալուխները. Globes

Հութիները վնասել են Եվրոպան եւ Ասիան միմյանց կապող ստորջրյա ինտերնետ-մալուխները. Globes

Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխ, որոնք ապահովում են Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ինտերնետ-կապը, փետրվարի 26-ին տեղեկացրել է Globes իսրայելական թերթը։

Պարբերականի տվյալների համաձայն՝ վնասվել է AAE-1, Seacom, EIG and TGN ընկերությունների ինտերնետ-կապը։ Վթարի պատճառով տեղի են ունեցել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ինտերնետ-կապի աշխատանքի «լուրջ խափանումներ»։ Ամենից շատ տուժել են Պարսից ծոցի երկրների եւ Հնդկաստանի օգտատերերը։

Նորոգումը կտեւի մեկ շաբաթից ոչ պակաս։ Բացի այդ, չի բացառվում, որ հութիների գրոհը կկրկնվի։ Նշվել է, որ հեռահաղորդակցային օպերատորները փնտրելու են ընկերություններ, որոնք կհամաձայնեն իրականացնել նորոգման աշխատանքները եւ, հավանաբար, նրանց մեծ գումար կվճարեն ռիսկի համար։

Մասնագետները նաեւ նշել են, որ պատճառված վնասը զգալի է, բայց կրիտիկական չէ, քանի որ այդ տարածաշրջանով անցնում են նաեւ այլ մալուխներ, որոնք գրոհից չեն տուժել։ Դրանք իրար են կապում Ասիան, Աֆրիկան եւ Եվրոպան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: