երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հութիները հայտարարել են՝ կշարունակեն հարձակումներն Իսրայելի վրա, քանի դեռ չի դադարել ցեղասպանությունը Գազայում

Հութիները հայտարարել են՝ կշարունակեն հարձակումներն Իսրայելի վրա, քանի դեռ չի դադարել ցեղասպանությունը Գազայում

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները նախատեսում են շարունակել հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական բանակը չի դադարեցրել իր գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Եմենի ապստամբների կողմից ձեւավորված կառավարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Al Masirah հեռուստաալիքը:

«Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչպես է իսրայելական թշնամին ցեղասպանություն իրականացնում Գազայի հատվածում, և մենք չենք կարող աչք փակել մեր ումմայի արժանապատվությունը ոտնահարելու վրա։

Զինված ուժերի գործողությունները կշարունակվեն, Եմենի աջակցությունը Պաղեստինին չի դադարի, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել և Գազայի շրջափակումը չեղարկվել»,-ասված է հայտարարության մեջ:

Եմենի ապստամբների շարժման քաղբյուրոն՝ «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան անպատասխան չի մնա և չի խանգարի Եմենին շարունակել աջակցել Գազայի հատվածին»։

  • Կիսվել: